Ռադոսլավ Սիկորսկի. Մենք ապրում ենք քաղաքական ճգնաժամի ժամանակաշրջանում, սև ամպեր են կուտակվում միանգամից մի քանի կողմերից
Միջազգային հարաբերությունները մեծ փոթորկի սկզբի առաջ են կանգնած, Շեցինում ընթացող Միջազգային ծովային կոնգրեսին մասնակցելու ժամանակ ասել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։
Խոսելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի մասին՝ նա նշել է, որ փետրվարի վերջից ի վեր մտահոգությամբ հետևում են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։
«Հեռավորությունը մեծ նշանակություն չունի։ Զարմանալի չէ, որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Հորմուզի նեղուցի վրա։ Սակայն այս ջրերը միակը չեն, որոնք դառնում են աճող մրցակցության զոհ, նույնը տեղի է ունենում Կարմիր և Սև ծովերում։ Այս մրցակցությունը և այս սպառնալիքները գոյություն ունեն նաև Բալթիկ ծովում», – նշել է Սիկորսկին։
Նախարարը ընդգծել է, որ ռուսները սպառնում են ստորջրյա ենթակառուցվածքներին և խափանում GPS-ը։
Նա ասել է, որ Բալթիկ ծովի՝ որպես ՆԱՏՕ-ի ներքին ջրային տարածքի նկարագրությունը, չնայած գրավիչ է, չափազանց լավատեսական է։ Նրա կարծիքով, դա կհանգեցնի ՆԱՏՕ-ի առջև ծառացած սպառնալիքի նվազմանը։
«Մենք ապրում ենք քաղաքական ճգնաժամի ժամանակաշրջանում։ Սև ամպեր են կուտակվում միանգամից մի քանի կողմերից։ Իրադարձություններ, որոնք կարճ ժամանակ առաջ համարվում էին անհնար կամ չափազանց անհավանական, դառնում են իրականության մաս՝ զինված հակամարտություններ, ծովային շրջափակումներ, առևտրային պատերազմներ», – ասաց Սիկորսկին։