Ռադոսլավ Սիկորսկի - Հուսով եմ՝ ինչ-որ մեկը կբացատրի Դոնալդ Թրամփին, որ մենք մաքսային միություն ենք, և մաքսատուրքերը կարող են սահմանվել միայն ամբողջ Եվրոպական Միության համար
Ռադոսլավ Սիկորսկի - Հուսով եմ՝ ինչ-որ մեկը կբացատրի Դոնալդ Թրամփին, որ մենք մաքսային միություն ենք, և մաքսատուրքերը կարող են սահմանվել միայն ամբողջ Եվրոպական Միության համար

Լեհաստանի վարչապետ Ռադոսլավ Սիկորսկին ասում է, որ մաքսատուրքերը կարող են սահմանվել միայն ամբողջ Եվրոպական Միության համար։

Ռադոսլավ Սիկորսկին սա ասել է՝ խոսելով Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայի շուրջ տարաձայնությունների պատճառով մի քանի եվրոպական երկրների վրա սահմանված մաքսատուրքերի մասին։

«Հուսով եմ՝ ինչ-որ մեկը նրան կբացատրի, որ մենք մաքսային միություն ենք, և մաքսատուրքերը կարող են սահմանվել միայն ամբողջ Եվրոպական Միության համար», – ասել է Սիկորսկին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր է սահմանում Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Ֆինլանդիայի համար։