Ռադոսլավ Սիկորսկի. Գերմանիան և Ֆրանսիան չափազանց փոքր են Եվրոպան կառավարելու համար
Ռադոսլավ Սիկորսկի. Գերմանիան և Ֆրանսիան չափազանց փոքր են Եվրոպան կառավարելու համար

Գերմանիան և Ֆրանսիան չափազանց փոքր են Եվրոպան կառավարելու համար, ասել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։

«Լեհաստանը ոչ միայն ամենամեծ երկիրն է 2004 թվականին Եվրամիությանը միացած տասը երկրների շարքում, այլև մեր տնտեսությունն այժմ աշխարհի 20 խոշորագույն տնտեսությունների շարքում է։ Ինչպես մեր մեծ հայրենակից Հովհաննես Պողոս II-ն ասել է. Եվրոպան պետք է շնչի երկու թոքերով՝ մեկ արևմտյան, մեկ արևելյան։ Լեհաստանը ցանկանում է ներկայացնել Եվրոպայի մեր մասի շահերը», – ասել է Սիկորսկին։

Սիկորսկին նաև նշել է, որ Լեհաստանն ավելի շատ տանկեր ունի, քան Գերմանիան, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը միասին վերցրած։