Քաղաքային դատարանը Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործով դատական նիստը անց է կացնելու այսօր
Քաղաքային դատարանը Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործով դատական նիստը անց է կացնելու այսօր

Թբիլիսիում, Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործով առաջին դատական նիստը կայանալու է այսօր ժամը 12:30-ին:

Նշենք, անչափահասների համար, որպես խափանման միջոց դատախազությունը պահանջում է բանտարկություն:

Նիստը լինելու է փակ, քանզի գործը վերաբերում է անչափահասներին:

Հիշեցնենք, դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին: Անչափահասների միջև դպրոցում սկսված վեճի արդյունքում զոհվել է երկու դպրոցական: Գործով մեղադրվող անչափահասներից մեկը ձերբակալված է, իսկ մյուսը դիմել է փախուստի:

 

Թբիլիսիի դատախազությունը Խորավայի փողոցում կանխամտածված սպանություն իրականացնելու մեղադրանքով երկու անչափահասի ենթարկել է քրեական պատասխանատվության:

Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության կապակցությամբ մեկնաբանություն է արել նաև Վրաստանի ներքին գործերի նախարարը: