Քաղաքային դատարանը այս րոպեներին քննարկում է անչափահասների նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը
Այս րոպեներին Թբիլիսիի քաղաքային դատարանը քննարկում է Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործով երկու անչափահասի նկատմամբ խափանման միջոց սահմանելու հարցը:
Դատախազությունը պահանջում է նրանց նկատմամբ կիրառել բանտարկություն:
Դատավարությունը փակ է, քանզի այն վերաբերում է անչափահասներին:
Հիշեցնենք, դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին: Անչափահասների միջև դպրոցում սկսված վեճի արդյունքում զոհվել է երկու դպրոցական: Գործով մեղադրվող անչափահասներից մեկը ձերբակալված է, իսկ մյուսը դիմել է փախուստի:
Հեղինակ -
Edgar Barsegyan