Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները կանցկացվեն այս տարվա հոկտեմբերի 26-ին
Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարվա հոկտեմբերի 26-ին, «Ցենզոր Նետ»-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն։
Լրագրողը դիմել է Պորոշենկոյին՝ ասելով, որ իր նկատմամբ կիրառված պատժամիջոցները շատերի համար նախընտրական քարոզարշավի մեկնարկի նշան են, և հարցրել է, թե երբ է կարծում, որ հնարավոր կլինի Ուկրաինայում ընտրություններ անցկացնել։
«Նշեք այս տարվա հոկտեմբերի 26-ը»,- պատասխանել է Պորոշենկոն։
Հարցին, թե որտեղից է այս եզրակացությունը արել երկրի նախկին նախագահը, Պորոշենկոն նշել է, որ այս մասին տեղեկություններ ունի տարբեր աղբյուրներից, որոնցից մեկն էլ Ուկրաինայի տպագրությունն է, որն այժմ որոշում է, թե քանի քվեաթերթիկ է անհրաժեշտ։
Հիշեցնենք, որ Ուկրաինան պատժամիջոցներ է կիրառել Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ։ Տեղեկությունը փետրվարի 12-ին հաղորդվել է ուկրաինական լրատվամիջոցներում։ Որոշումն ընդունել է երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը։