ՊԵՆՏԱԳՈՆ - Ռուսները գիտեն, թե որտեղ ենք գործում, արդարացում չկա, որ նրանց ուժերը շարունակեն հետապնդել մեր MQ-9-ներին
ՊԵՆՏԱԳՈՆ - Ռուսները գիտեն, թե որտեղ ենք գործում, արդարացում չկա, որ նրանց ուժերը շարունակեն հետապնդել մեր MQ-9-ներին

Պենտագոնն արձագանքում է ռուսական կործանիչի և ամերիկյան անօդաչու թռչող սարքի միջադեպին։ Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը ռուսական կործանիչների գործողություններն անվանել է վտանգավոր և ոչ պրոֆեսիոնալ։

«Ես չեմ կարող ռուսների փոխարեն խոսել, թե ինչու են նրանք շարունակում այս վտանգավոր, ոչ պրոֆեսիոնալ վարքագիծը, բայց ես կասեի, որ մենք այդ ուղղությամբ աճ ենք տեսնում», – ասաց Սինգհը։

Միջադեպը, որը տեղի է ունեցել հուլիսի 23-ին, թռիչքի կանոնների հերթական ակնհայտ խախտումն է, ըստ Պենտագոնի ներկայացուցչի տեղակալի։

«Ռուսները գիտեն, թե որտեղ եք գործում։ Ոչ մի արդարացում չկա, որ նրանց ուժերը շարունակեն ճնշել մեր MQ-9-ներին ԱՄՆ-ի գործողություններից հետո այդ տարածքում: Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում ռուսներին գործել միջազգային իրավունքի համաձայն»,- ասել է Սաբրինա Սինգհը։

Հիշեցնենք, որ ռուսական կործանիչը Սիրիայի օդային տարածքում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարք։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ այսպես կոչված անօդաչու թռչող սարքը  հակաահաբեկչական առաքելություն էր իրականացնում «Իսլամական պետության» դեմ, երբ նրան է մոտեցել ռուսական ռազմական ինքնաթիռը և սարքի վրա օդային ինֆրակարմիր պիրոտեխնիկական նյութ արձակել։