Պուտինի պայմաններում աշխարհը դառել է վտանգավոր. Ամերիկացի կոնգրեսականները Ռուսաստանի դեմ
Պուտինի պայմաններում աշխարհը դառել է վտանգավոր. Ամերիկացի կոնգրեսականները Ռուսաստանի դեմ

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը, 339 կողմ և 71 դեմ ձայներով, հաստատել է կոնգրեսական Ալբիո Սաիրեսի (դեմոկրատ-Նյու Ջերսիից) կողմից ներկայացված բանաձևը, որի համաձայն, Ռուսաստանին թույլ չեն տա վերադառնալ «մեծ յոթնյակ», քանի դեռ նա չի հարգի հարևանների տարածքային ամբողջականությունը և չի լինի ժողովրդավարական հասարակության չափանիշների հավատարիմը:

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի համանախագահ, Մայքլ Մակքոլը (հանրապետական – Տեխասի նահանգից) վերոնշյալ բանաձևի հաստատումից հետո, ելույթ ունենալով ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի լիագումար նիստին, ուշադրությունը բևեռել է Ռուսաստանի «մեծ յոթնյակ» չվերադառնալու անհրաժեշտության վրա, ինչը նրա խոսքով դեմ է «մեծ յոթյակի»  երկրների խմբի հիմնարար սկզբունքներին և սպառնում է ժողովրդավարությանը աշխարհում:

«Պուտինի գլխավորությամբ Ռուսաստանը ներխուժել ու բռնազավթել է Ուկրաինայի և Վրաստանի մասերը, սպանել  քաղաքական ընդդիմախոսներին երկրի ներսում և դրսում, ուժեղացրել է Ասադի [Սիրիայում] և Մադուրոյի [Վենեսուելայում] կոռումպացված ռեժիմները: Պուտինը նաև կիբեր պատերազմ է վարել և ապատեղեկատվություն տարածել  Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների դեմ, միջամտել է մեր ընտրություններին, սուզանավերով իրականացրել է մեր տարածքների դիտարկումը: Պուտինի գլխավորությամբ աշխարհը դարձել է ավելի վտանգավոր, նրա ժողովրդի ազատությունը թուլացել է և մարդիկ աղքատ են: Մենք պետք է դիմադրենք բռնապետին, ինչպիսին Պուտինն է: Դա հանրապետական ​​կամ ժողովրդավարական խնդիր չէ, դա ամերիկյան խնդիր է, դիմադրել  թշնամուն՝ Պուտինին, Ռուսաստանի Դաշնությանը»,- ասել է Մակքոլը լիագումար նիստում:

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում, բանաձևի շուրջ ընթացող բանավեճի ընթացքում, կոնգրեսական Քրիս Սմիթը (հանրապետական-Նյու Ջերսի) ասել է, որ տասնամյակներ շարունակ Ռուսաստանը բռնազավթված ունի  Վրաստանի տարածքները՝ Աբխազիան և Հարավային Օսիան, ինչը կազմում է Վրաստանի 20 տոկոսը:

«Պարոն խոսնակ, ես եղել եմ Թբիլիսիում,  Պուտինի կողմից Հարավային Օսիա ներխուժելուց մեկ շաբաթ անց, և նույնիսկ սպասվում էր, որ նա կշարժվի դեպի Թբիլիսի: Ես իմ աչքերով եմ տեսել բռնի տեղահանված անձանց, փախստականներին, մահացածներին, վիրավորներին: Վլադիմիր Պուտինի կողմից տեղի է ունեցել Խորհրդային Միության անցած օրերի վերադարձը: Պուտինը խախտեց միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները: Նա դա արել է հարևանների տարածքային ամբողջականության և ժողովրդավարական հասարակության չափանիշները անտեսելու ճանապարհով: Այս արշավանքի արդյունքում հազարավոր էթնիկ ուկրաինացիներ և վրացիներ լքել են իրենց տները: Արդյունքում մենք ստացել ենք այս երկու ժողովուրդների նկատմամբ մարդու իրավունքների խախտումներ: Ավելին, Ռուսաստանը միջամտում է ԱՄՆ-ում և Եվրոպայում մեր դաշնակիցների ժողովրդավարական ընտրություններին, ինչը կրկին ցույց է տալիս Պուտինի լիակատար անհարգալից վերաբերմունքը «Մեծ յոթնյակի» մյուս անդամների կողմից ընդունած արժեքների նկատմամբ»,- ասել է Քրիս Սմիթը:

Դրա հետ մեկտեղ, կոնգրեսական Ալբիո Սայեսը (դեմոկրատ-Նյու Ջերսի) նշել է, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը չի աջակցում Ռուսաստանի Մեծ յոթնյակ վերադառնալու գաղափարին:

ԱՄՆ-ի կոնգրեսը բանաձև է ընդունել, որում օրենսդիրները դեմ են արտահայտվել Ռուսաստանի՝ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին հրավիրելուն: Փաստաթղթում ասվում է, որ Ռուսաստանին գագաթնաժողովին կհրավիրվեն միայն այն բանից հետո, երբ նա կսկսի հարգել  «հարևանների տարածքային ամբողջականությունը»: