Պուտինը լայնամասշտաբ ներխուժում է սկսել Ուկրաինա, Ուկրաինան կպաշտպանի իրեն և կհաղթի. Դմիտրո Կուլեբա
Պուտինը լայնամասշտաբ ներխուժում է սկսել Ուկրաինա, Ուկրաինան կպաշտպանի իրեն և կհաղթի. Դմիտրո Կուլեբա

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան սոցիալական ցանցերում գրում է Դոնբասում ռուսական ռազմական գործողության մեկնարկի մասին։

«Պուտինը հենց նոր սկսեց լայնածավալ ներխուժում Ուկրաինա։ Ուկրաինայի խաղաղ քաղաքները հարձակման են ենթարկվել: Սա ագրեսիայի պատերազմ է։ Ուկրաինան կպաշտպանի իրեն ու կհաղթի: Աշխարհը կարող է և պետք է կանգնեցնի Պուտինին: Հիմա գործելու ժամանակն է»,- գրել է Կուլեբան Twitter-ում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։

Ուկրաինայի մի քանի քաղաքներում պայթյունների ձայներ են լսվում: