Պուտինը չի պատրաստվում պատժամիջոցներ սահմանել Վրաստանի դեմ. «Ես դա չէի անի վրաց ժողովրդի նկատմամբ ունեցած հարգանքի պատճառով»

18:15, 09.07.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարում է, որ Վրաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելն անրաժեշտ չի գտնում «վրաց ժողովրդի նկատմամբ ունեցած հարգանքի» պատճառով:

«Ինչ վերաբերում է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներին, ես դա չէի անի վրաց ժողովրդի նկատմամբ ունեցած հարգանքի պատճառով: Ինչ որ մեկը դուրս եկավ, զառանցեց, իրեն ցուցադրեց, նրա մասին նախկինում ոչ ոքն չգիտեր, հիմա բոլորն են խոսում: Նա հասավ իր նպատակին: Սակայն կան մարդիկ, որոնք Վրաստանում բողոքում են դրա դեմ: Հենց այդ մարդկանց պատճառով, Ռուսաստանի և Վրաստանի միջև լիարժեք հարաբերությունների վերականգնման համար ես չէի գործի որևէ բան, որը կբարդացներ մեր հարաբերությունները»,- հայտարարել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահի խոսքով, Վրաստանում հակառուսական տրամադրվածությունները լարվում են այն մարդկանց կողմից, որոնք չգիտեն պատմությունը և վնասում են Վրաստանին:

Նմանատիպ