«Պուտինը չի կարողանում մոռանալ ինձ». Միխեիլ Սաակաշվիլի
«Պուտինը չի կարողանում մոռանալ ինձ»,- այսպես է արձագանքել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Վլադիմիր Պուտինի այսօրվա հայտարարությանը, ֆեյսբուքի իր էջում:
«Պուտինի չի կարողանում մոռանալ ինձ և նրա կարծիքները համընկնում են Բանկովայաի կարծիքների հետ»,-գրում է Սաակաշվիլին:
Նշենք, որ Կիևում Բանկովայա փողոցում գտնվում է ՈՒկրաինայի նախագահի նստավայրը:
Հիշեցնենք, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի միջազգային առևտրի կենտրոնում ընթացող ամենամյա ավանդական մեծ մամուլի ասուլիսի ժամանակ քննադատել է Միխեիլ Սաակաշվիլիին՝ հայտարարելով, որ նրա պահվածքն անընդունելի է։ Նա նաև զարմանք է հայտնել, թե ինչպես է Ուկրաինան հանդուրժում նրան:
Ընդիմադիր թեկնածուների մասին հարցին պատասխանելու ժամանակ, Վլադիմիր Պուտինը Միխեիլ Սաակաշվիլիին համեմատել է ռուս ընդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին: Նրա խոսքերով ռուս ժողովուրդը չի ցանկանում, որ քաղաքներում տեղի ունենան «Մայդաններ», իսկ փողոցներում վազվզեն Սաակաշվիլիներ:
Հեղինակ -
Edgar Barsegyan