Պուչդեմոնը Դանիա է ուղեւորվել, չնայած Իսպանիայի դատախազության զգուշացմանը
Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնը հունվարի 22-ին Բելգիայից Դանիա է ուղևորվել՝ մասնակցելու Կոպենհագենի համալսարանում գիտաժողովին, որը նվիրված է իսպանական շրջանի քաղաքական ապագային: Այս մասին հայտնում է El Pais պարբերականը:
Այսպիսով՝ Պուչդեմոնն առաջին անգամ է Բելգիայից հեռացել այն պահից սկած, երբ այնտեղ էր ժամանել անցյալ տարվա հոկտեմբերի վերջին: Քաղաքական գործիչը նման քայլի է դիմել, չնայած Իսպանիայի դատախազությունը խոստացել է երկրի գերագույն դատարանից նրան կալանավորելու եվրոպական օրդեր խնդրել, եթե Դանիա ուղևորվի:
Անցյալ տարի պիրենեյան թագավորությունը ցնցած աղմկոտ իրադարձությունները և դրանց երկարաժամկետ ազդեցությունը պետական և եվրոպական քաղաքականության վրա Կատալոնիայի նախկին առաջնորդը քննարկելու է Կոպենհագենի համալսարանի եվրոպականն հետազոտությունների պրոֆեսոր, միջազգային իրավունքի փորձագետ Մարլեն Վինդի ու նույն բուհի քաղաքագիտության պրոֆեսոր Քրիսթիան Ռոսթբյոլի հետ: «Կատալոնիան և Եվրոպան ժողովրդավարության խաչմերուկում» թեմայով բանավեճը կվարի բուհի քաղաքագիտության ֆակուլտետի ղեկավար Միքել Վեդբյու Ռասմուսենը:
Իսպանիայի տարածքում շարունակում է գործել Կատալոնիայի նախկին առաջնորդի կալանավորման օրդերը: Եթե նա Բելգիայից վերադառնա պիրենեյան թագավորություն, նրան անմիջապես կկալանավորեն: Պուչդեմոնի կողմնակիցներն առաջարկում են, որ նա կրկին զբաղեցնի Կատալոնիայի ղեկավարի պաշտոնը հեռահար կամ իր ներկայացուցչի միջոցով: Մադրիդը խոստացել է դատարանում բողոքարկել նոր ղեկավարի պաշտոնը ստանձնելիս հնարավոր ցանկացած խախտումները
Հեղինակ -
Edgar Barsegyan