Պրեզիդենտի կողմից Մարիամության տոնի առթիվ ներված բանտարկյալների թվում հայտնվել են նաև տարբեր ժամանակներում բողոքի ակցիաներին ձերբակալված անձինք

10:29, 28.08.2026
Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի կողմից Մարիամության տոնի առթիվ ներված բանտարկյալների թվում հայտնվել են նաև տարբեր ժամանակներում բողոքի ակցիաներին ձերբակալված անձինք։
Առկա տեղեկատվությամբ՝ ներված բանտարկյալների թվում են Սաբա Ջիքիան, Ֆրիդոն Բուբուտեիշվիլին, Սիմոն Մախարաձեն, Դավիթ Խոմերիկին, Գուրամ Խուտաշվիլին, Դանիել Մումլաձեն, Ավթանդիլ Թոփչիշվիլին և Թորնիկե Մճեդլիշվիլին։
Ի գիտություն՝ Միխեիլ Ղավելաշվիլին Մարիամության տոնի առթիվ ներում է շնորհել 226 անձի։ Նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ ներումը վերաբերել է ազատազրկման մեջ գտնվող 217 և ոչ ազատազրկման պատիժ կրող վեց անձի, իսկ երեք անձի դատվածությունը հանվել է։
«Վրաստանի նախագահի կողմից սահմանադրությամբ իրեն վերապահված բացառիկ լիազորության կիրառումը հիմնված է հումանիզմի սկզբունքի և պետական շահի վրա», — նշված է նախագահի աշխատակազմի տեղեկատվության մեջ։

Նմանատիպ