Պորտուգալիայի խորհրդարանում չեն աջակցել Կորիդան արգելող օրինագծին

13:33, 07.07.2018

Պորտուգալիայի խորհրդարանը դեմ է քվեարկել կորիդան արգելելու օրինագծին: Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։Օրինագծին  230 անդամ ունեցող խորհրդարանում աջակցել է ընդամենը 28 պատգամավոր:

Նախաձեռնության հեղինակը պատգամավոր Անդրե Սիլվան էր, որի խոսքերով Կորիդան կենդանիներին կտտանքների ենթարկել է:

Կորիդայի աջակից պատգամավորների պնդմամբ, նրանք ունեն զվարճանալու սահմանադրական իրավունք, իսկ Կորիդան դա պորտուգալական ավանդույթ է:

 

Նմանատիպ