Պորտուգալիայի էներգետիկ ընկերությունը հայտնում է, որ էլեկտրաէներգիայի անջատումը կարող է կապված լինել Իսպանիայի էլեկտրացանցում առկա խափանման հետ, և որ էլեկտրաէներգիայի վերականգնման համար կպահանջվի մեկ շաբաթ
Պորտուգալիայի էներգետիկ ընկերությունը հայտնում է, որ երկրի էլեկտրաէներգիայի անջատումը կարող է պայմանավորված լինել Իսպանիայի էլեկտրացանցի խափանումով, և որ էլեկտրաէներգիայի վերականգնման համար կպահանջվի մեկ շաբաթ։
Մասնավորապես, պորտուգալական էներգետիկ ընկերությունը բացատրել է, որ բարձրավոլտ գծերի վնասը կարող է «կապված լինել Իսպանիայի ներքին շրջաններում ջերմաստիճանի ծայրահեղ փոփոխությունների հետ»։ Նրանք ասում են, որ այս երևույթը հայտնի է որպես «ինդուկցված մթնոլորտային տատանում»։
«Այս տատանումները հանգեցրին էներգահամակարգերի միջև համաժամացման ուշացումների և դրանց հետևանքով առաջացած խափանումների փոխկապակցված եվրոպական ցանցում», – ասվում է պորտուգալական էներգետիկ ընկերության հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «երևույթի բարդության և միջազգային մակարդակով էլեկտրաէներգիայի հոսքերը հավասարակշռելու անհրաժեշտության պատճառով ցանցի լիարժեք կարգավորումը կարող է տևել մինչև մեկ շաբաթ»։
Հիշեցնենք, որ այսօր Իսպանիայում և Պորտուգալիայում էլեկտրաէներգիայի անջատում էր տեղի ունեցել, որը խնդիրներ էր առաջացրել երկու երկրներում էլ։ Տրանսպորտում ուշացումներ կան, օդանավակայաններում չվերթները չեն իրականացվում, խնդիրներ կան ինտերնետի և բջջային հեռախոսակապի հետ կապված։ Իսպանական էլեկտրաէներգիայի ընկերությունը հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի վերականգնման համար կպահանջվի 6-10 ժամ։