«Պոլիտիկո». Եվրամիությունը Ուկրաինային 20 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում, օգնության չափը կարող է էլ ավելի մեծանալ
Ռազմական օգնության փաթեթի ծավալը, որը Եվրամիությունը պատրաստում է Ուկրաինային մոտ ապագայում, կազմում է 20 միլիարդ եվրո։ Այս մասին հայտնում է Politico-ն։
Հրատարակությունը հայտնում է, որ ԵՄ օգնության ճշգրիտ չափը, որը ներառում է ռազմական տեխնիկա և մատակարարումներ, ինչպես նաև ֆինանսավորում, կարող է ավելի մեծանալ, քանի դեռ շարունակվում են բանակցությունները եվրոպացի դիվանագետների միջև:
Հավանաբար, օգնությունը կներկայացվի որպես առանձին անդամ երկրների համատեղ ներդրում, այլ ոչ թե ԵՄ պաշտոնական փաթեթ, հաշվի առնելով, որ որոշ անդամներ դեմ են արտահայտվել:
Ռազմական օգնության կոնկրետ չափերը կորոշվեն փետրվարի 24-ին՝ ԵՄ ԱԳ նախարարների քննարկումից հետո։