«Պոլիտիկո» - Գերմանիան զորքեր կուղարկի Լեհաստանի արևելյան սահմանը Բելառուսի և Ռուսաստանի հետ ամրապնդելու համար
«Պոլիտիկո» - Գերմանիան զորքեր կուղարկի Լեհաստանի արևելյան սահմանը Բելառուսի և Ռուսաստանի հետ ամրապնդելու համար

Գերմանիան զորքեր կուղարկի Լեհաստանի արևելյան սահմանը Բելառուսի և Ռուսաստանի հետ ամրապնդելու համար, հաղորդում է «Պոլիտիկո»-ն։

Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցչին հղում անելով՝ լրատվամիջոցները հայտնում են, որ մի քանի տասնյակ գերմանացի զինվորներ կմիանան Լեհաստանի «Արևելյան վահան» ծրագրին 2026 թվականի ապրիլից։ Առաքելությունը սկզբնապես կտևի մինչև 2027 թվականի վերջը։ Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ գերմանացի զինվորները կաշխատեն ինժեներական աշխատանքների վրա։

«Արևելյան վահանը» 2,3 միլիարդ եվրոյի ծրագիր է, որը Վարշավան հայտարարել է անցյալ տարի՝ արևելյան սահմանում անվտանգությունն ամրապնդելու համար։