«Պոլիտիկո» - Դոնալդ Թրամփը պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ Ռուսաստանին անվանել է ագրեսոր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ Ռուսաստանին անվանել է ագրեսոր, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է նա՝ այդպիսով ավելի կոշտ դիրքորոշում արտահայտելով Մոսկվայի նկատմամբ:
«Սպանությունը պետք է դադարեցվի: Այս շաբաթ երկու երկրներում էլ զոհվել է 8000 զինվոր, մի փոքր ավելի՝ Ռուսաստանում, բայց երբ դու ագրեսոր ես, ավելի շատ ես կորցնում», – նշել է Թրամփը:
Հատկանշական է, որ Դոնալդ Թրամփը նախկինում հրաժարվել էր դատապարտել Ռուսաստանի գործողությունները Ուկրաինա ներխուժելու հարցում և մերժել էր ՄԱԿ-ի բանաձևը, որը աջակցում էր Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և դատապարտում Մոսկվայի գործողությունները: Բացի այդ, Վաշինգտոնը նաև բողոքել էր «Մեծ յոթնյակի» հայտարարության դեմ, որը Ռուսաստանին անվանում էր ագրեսոր։
Տեղեկատվության համար՝ ԱՄՆ նախագահի դիրքորոշումը Մոսկվայի նկատմամբ փոխվել է այս ամռանը, այսինքն՝ այն բանից հետո, երբ Պուտինը, չնայած բազմաթիվ փորձերին, չկարողացավ համաձայնվել Զելենսկու հետ ուղիղ բանակցություններ վարել։