Politico – Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մեկնում են Սաուդյան Արաբիա՝ բանակցություններ սկսելու ռուս և ուկրաինացի պաշտոնյաների հետ

11:01, 16.02.2025

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլզը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկովն առաջիկա օրերին կմեկնեն Սաուդյան Արաբիա՝ խաղաղ բանակցություններ սկսելու Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով հանրապետական ​​կոնգրեսական Մայք Մաքքեյնին և ԱՄՆ կառավարությունում երկու անանուն աղբյուրներ։

Politico-ի աղբյուրների համաձայն՝ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցերով Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը Սաուդյան Արաբիա չի մեկնի։ Բացի այդ, հրավիրված չեն եվրոպական երկրների ներկայացուցիչներ։

Նախկինում Bloomberg-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում բանակցությունները կսկսվեն, թեև սա վերջնական պլանը չէ, և ամեն ինչ կարող է փոխվել ցանկացած պահի։

Նմանատիպ