Politico – Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մեկնում են Սաուդյան Արաբիա՝ բանակցություններ սկսելու ռուս և ուկրաինացի պաշտոնյաների հետ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլզը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկովն առաջիկա օրերին կմեկնեն Սաուդյան Արաբիա՝ խաղաղ բանակցություններ սկսելու Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով հանրապետական կոնգրեսական Մայք Մաքքեյնին և ԱՄՆ կառավարությունում երկու անանուն աղբյուրներ։
Politico-ի աղբյուրների համաձայն՝ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցերով Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը Սաուդյան Արաբիա չի մեկնի։ Բացի այդ, հրավիրված չեն եվրոպական երկրների ներկայացուցիչներ։
Նախկինում Bloomberg-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում բանակցությունները կսկսվեն, թեև սա վերջնական պլանը չէ, և ամեն ինչ կարող է փոխվել ցանկացած պահի։