«Politico». Սպիտակ տունը պլանավորում է հաշտեցնել Դոնալդ Թրամփին և Իլոն Մասկին

14:06, 06.06.2025

Սպիտակ տունը նախատեսում է հաշտեցնել Դոնալդ Թրամփին և Իլոն Մասկին։ Այս մասին հաղորդում է «Politico»-ն։

Ինչպես գրում է «Politico»-ն՝ անանուն աղբյուրների համաձայն, Սպիտակ տունը այսօր նախատեսում է նրանց հեռախոսազրույց՝ հաշտեցման նպատակով։

«Politico»-ի հետ հեռախոսազրույցում Դոնալդ Թրամփն Իլոն Մասկի հետ վեճի վերաբերյալ հարցին պատասխանել է, որ ամեն ինչ կարգին է։

«Ամեն ինչ շատ լավ է ընթանում, նույնիսկ ավելի լավ լինել չէր կարող», – նշել է Թրամփը։

Ինչ վերաբերում է Մասկի մեկնաբանությանը, թե Թրամփը առանց իր օգնության չէր հաղթի ընտրություններում, նախագահն ասել է, որ իր վարկանիշը ավելի բարձր է, քան երբևէ։

Նշենք, որ երեկ երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և միլիարդատեր Իլոն Մասկի միջև հակամարտությունը էլ ավելի սրվեց այն բանից հետո, երբ Թրամփն ասաց, որ հաղթել էր նախագահական ընտրություններում առանց Մասկի օգնության։

Նմանատիպ