Politico. Համաձայնագրի շրջանակներում Միացյալ Նահանգները մի քանի բարի կամքի ժեստեր կանի Ադրբեջանի նկատմամբ
Պայմանավորվածության շրջանակում ԱՄՆ-ը մի քանի բարի կամքի ժեստ կցուցաբերի Ադրբեջանի նկատմամբ,- գրում է «Politico»-ն։
Մասնավորապես, ԱՄՆ-ը կհանի Բաքվի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության սահմանափակումները, երբ վարչակազմը հրապարակեց փաստաթուղթ, որը կչեղարկի 1992 թվականի Ազատության աջակցության ակտի մի մասը։ Այդ օրենքը արգելում է Ադրբեջանի կառավարությանը ուղղակի օգնություն ցուցաբերել՝ Հայաստանի հետ վեճի պատճառով։
«Politico»-ի համաձայն՝ պայմանավորվածությունը, հավանաբար, կհիասթափեցնի շատ ամերիկահայերի, քանի որ, ըստ երևույթին, այն չի պարունակում կոնկրետ դրույթներ պատմական բնակավայրերից տեղահանված անձանց, ինչպես նաև հակամարտության ընթացքում գերեվարված ռազմագերիների վերաբերյալ։
Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ Հայաստանը համաձայնել է ԱՄՆ-ին 99 տարով տրամադրել Զանգեզուրի միջանցքի բացառիկ հատուկ զարգացման իրավունքները։ Նյութի համաձայն՝ ԱՄՆ-ը հողը ենթավարձակալությամբ կհանձնի կոնսորցիումի, որը 27 մղոն երկարությամբ միջանցքի երկայնքով կզարգացնի երկաթուղի, նավթամուղ, գազամուղ, օպտիկամանրաթելային գծեր և հնարավոր է՝ էլեկահաղորդման գծեր։