Politico. Բաքուն և Երևանը դիտարկում են Եվրամիության հետ ավելի սերտ կապերը՝ որպես Մոսկվայի այլընտրանք
Politico. Բաքուն և Երևանը դիտարկում են Եվրամիության հետ ավելի սերտ կապերը՝ որպես Մոսկվայի այլընտրանք

Բաքուն և Երևանը դիտարկում են Եվրամիության հետ ավելի սերտ կապերը՝ որպես Մոսկվայի այլընտրանք, գրում է Politico-ն։

Հրապարակման համաձայն՝ երկու երկրներն էլ կարևոր դեր են խաղում «Միջին միջանցքի» կենսունակության գործում։

«Նրանց մասնակցությունը կարևորագույն նշանակություն ունի ցանկացած լուրջ տարածաշրջանային համագործակցության համար և կարող է լրացուցիչ առավելություն բերել ԵՄ-Թուրքիա հարաբերությունները ավելի կառուցողական ուղղությամբ մղելու գործում», – գրում է հրատարակությունը։

«Հայաստանը կարող է դառնալ հաջորդ Մոլդովան», – կատակել է ԵՄ պաշտոնյաներից մեկը։

Politico-ն գրում է, որ Եվրոպական հանձնաժողովի ներքին գնահատականների համաձայն՝ «Միջին միջանցքում» երթևեկությունը 2022 թվականից ի վեր քառապատկվել է, և ճիշտ ներդրումների դեպքում մինչև 2030 թվականը կարող է կրկին եռապատկվել։