Politico. Արևմուտքը մտահոգված է Վլադիմիր Զելենսկու՝ իշխանությունը մոնոպոլիզացնելու ցանկությամբ
Արևմուտքը մտահոգված է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ իշխանությունը մոնոպոլիզացնելու ցանկությամբ,- հաղորդում է «Politico»-ն։
Ըստ «Politico»-ի՝ արևմտյան դաշնակիցները մտահոգություն են հայտնել Ուկրաինայի կառավարության կողմից իշխանությունը կենտրոնացնելու ձգտման վերաբերյալ, սակայն ձեռնպահ են մնում հրապարակային քննադատությունից՝ ռուսական քարոզչության սրումից խուսափելու համար։
«Զելենսկու կուսակցական մրցակիցները միակը չեն, ովքեր ներկայումս մտահոգված են իշխանությունը կենտրոնացնելու փորձով։ Մինչ արևմտյան դաշնակիցները ձեռնպահ են մնում հրապարակային քննադատությունից՝ վախենալով, որ տեղ կտան Մոսկվայի քարոզչությանը, Կիևում գտնվող երեք եվրոպացի դեսպաններ անձամբ արտահայտել են իրենց մտահոգությունները», – նշվում է հոդվածում։
Հրատարակությունը, հղում անելով աղբյուրներին, գրում է, որ «Ժողովրդի ծառայի» հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ Զելենսկին դժգոհություն է հայտնել խորհրդարանի անդամների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և լրագրողների նկատմամբ՝ «արևմտյան գործընկերների շրջանում Ուկրաինայի անսասան կերպար ստեղծելու չկարողանալու» համար։