ՊՆ-ում բարեփոխումներն անցկացվում են այն նպատակով, որ մեր երկրի պաշտպանունակությունը հզորանա. Իզորիա
Պաշտպանության նախարարությունում բարեփոխումներն անցկացվում են այն նպատակով, որ մեր երկրի պաշտպանունակությունը հզորանա, մերձենա ՆԱՏՕ-ին և յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգա ավելի պաշտպանված,- այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Լևան Իզորիան խորհրդարանում, որտեղ ելույթ է ունենում ամենամյա զեկույցով:
Նախարարին լսում են պատգամավորները՝ պաշտպանության կոմիտեի նիստին: Լևան Իզորիան հիմնականում շեշտը դնում է պաշտպանության նախարարությունում նախատեսված բարեփոխումներին: