Պիտեր Սիյարտո – Ուկրաինան ցանկանում է միանալ այն միությանը, որի անդամ ենք մենք, այլ ոչ թե հակառակը, ուստի Կիևը պետք է ընտրի համապատասխան տոնը

10:12, 04.05.2025

Հունգարիայի արտաքին գործերի նախարարը արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությանը, ով քննադատել էր Հունգարիային՝ Ուկրաինայի՝ Եվրամիությանը անդամակցության գործընթացը խոչընդոտելու համար։ Պիտեր Սիյարտոն այս մասին գրել է սոցիալական ցանցերում։

Սիյարտոյի խոսքով՝ Զելենսկին պետք է ընդունի, որ յուրաքանչյուր հունգարացի իրավունք ունի իր կարծիքը հայտնելու Ուկրաինայի՝ Եվրամիությանը արագացված անդամակցության հարցի վերաբերյալ։

«Փաստը մնում է փաստ. Ուկրաինան ցանկանում է միանալ այն միությանը, որի անդամ ենք մենք, այլ ոչ թե հակառակը։ Հետևաբար, Կիևը պետք է ընտրի համապատասխան տոնը», – գրել է Սիյարտոն։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը քննադատել էր Հունգարիայի վարչապետին։ Զելենսկու խոսքով՝ Օրբանը խոչընդոտում է Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը, և նրա գործողությունները սպառնալիք են ներկայացնում Եվրամիության համար։

Նմանատիպ