Պիտեր Սիյարտո. Թրամփի որոշումից հետո Հունգարիան կվերանայի Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցությունը, որը վերջերս վերածվել է կանխակալ քաղաքական գործիքի
Թրամփի որոշումից հետո Հունգարիան կվերանայի իր համագործակցությունը Միջազգային քրեական դատարանի հետ, գրել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Վերջերս Միջազգային քրեական դատարանը վերածվել է կանխակալ քաղաքական գործիքի և վարկաբեկել է ողջ միջազգային դատական համակարգը։ Նրա որոշումները միայն նպաստել են անկայունության սրմանը աշխարհի առանց այն էլ դժվարին շրջաններում։ Հունգարիան նույնպես կվերանայի Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության հարցը»,- նշել է Սիյարտոն։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի աշխատակիցների նկատմամբ, ովքեր աշխատում են ԱՄՆ քաղաքացիների և դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի դեմ հետաքննության վրա։