Պիտեր Սիյարտո. Բուդապեշտը երկուշաբթի օրը կարգելափակի Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քսաներորդ փաթեթի ընդունումը

16:04, 22.02.2026

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն երկուշաբթի օրը հայտարարել է, որ Բուդապեշտը կարգելափակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քսաներորդ փաթեթի ընդունումը Եվրամիության կողմից։ Նա այս մասին գրել է սոցիալական ցանցերում։

Սիյարտոյի խոսքով՝ դրա պատճառն այն է, որ Ուկրաինան չի իրականացնում նավթի տարանցում «Դրուժբա» խողովակաշարով։

«Հունգարիան կարգելափակի այս փաթեթը։ Մինչև Ուկրաինան չվերսկսի նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով դեպի Հունգարիա և Սլովակիա, մենք թույլ չենք տա Կիևին կարևոր որոշումներ կայացնել», – ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարը։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ «Դրուժբա» խողովակաշարը վնասվել է ռուսական հարձակումների հետևանքով, այդ պատճառով անհնար է նավթ մատակարարել Հունգարիա և Սլովակիա, և որ Ուկրաինայի կառավարությունը տեղեկացրել է նրանց այդ մասին։

Նմանատիպ