Պիտեր Սիյարտո. Բրյուսելի և Կիևի ծրագրի էությունը Հունգարիային պատերազմի մեջ ներքաշելն է: Վերջին չորս տարիների ընթացքում մեզ հաջողվել է դուրս մնալ դրանից, բայց դա անելու համար մեզ ամենօրյա պայքար է պահանջվել
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն քննադատել է եվրոպացի առաջնորդներին՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի սրման ռիսկի համար։
Սիյարտոն նշել է, որ Բրյուսելում առողջ բանականությունը լիովին անհետացել է և մեղադրել է եվրոպացի առաջնորդներին պատերազմական մոլեռանդության մեջ։
«Անցյալ շաբաթավերջին հրապարակվեց Փարիզի համաձայնագիրը։ Դրա համաձայն՝ Եվրոպայի երկու միջուկային տերությունները որոշել են զորքեր ուղարկել Ուկրաինա։ Սա գործնականում նշանակում է, որ Եվրոպայի միջուկային տերությունները սկսել են ներգրավվել պատերազմի մեջ, և նրանց նպատակն է պատերազմը տարածել ամբողջ Եվրոպայում։ Բրյուսելի պատերազմական քաղաքականությունը Հունգարիային մեծ վտանգի տակ է դնում», – ասել է Պետեր Սիյարտոն։
Հունգարիայի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Բրյուսելը պատրաստ է «Հունգարիային ներքաշել Կիևի պատերազմական ծրագրի մեջ»։
«Ուկրաինայում պետական քաղաքականությունը խիստ հակահունգարական է։ Բրյուսելի և Կիևի ծրագրի էությունը Հունգարիային պատերազմի մեջ ներքաշելն է։ Մենք կարողացել ենք դուրս մնալ դրանից վերջին չորս տարիների ընթացքում։ Դրա համար մենք ստիպված ենք եղել ամեն օր պայքարել և մերժել քաղաքական ճնշումը», – ասում է Հունգարիայի արտաքին գործերի նախարարը։