Պիտեր Ֆիշեր. Ես 39 տարի աշխատել եմ Գերմանիայի կառավարությունում և ցուցումներ եմ ստանում միայն ԱԳՆ-ից, այլ ոչ թե ինչ-որ հորինված «Դիփ Սթեյթ»-ից
«Մենք տագնապալի լուր ենք լսել»,- սոցցանցերում գրառել է Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը՝ բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների ընտանիքի անդամների հետ հանդիպումից հետո։
Նա ասել է, որ եթե Վրաստանը մնա իր ներկայիս ճանապարհին, ապա վտանգի տակ կդնի իր ապագան Եվրամիությունում և կվատթարացնի հարաբերությունները Գերմանիայի հետ։
«Ձերբակալվածների ընտանիքներից ահազանգեր ենք լսել: Եթե Վրաստանը մնա իր ներկայիս ճանապարհին, ապա վտանգի տակ կդնի իր ապագան Եվրամիությունում և կվատթարացնի հարաբերությունները Գերմանիայի հետ։ Ես այս ազնիվ գնահատականն եմ տալիս՝ ելնելով Վրաստանի հանդեպ ունեցած հարգանքից և բարեկամությունից, որը բոլորը գիտեն ինձանից և որը լավ փաստագրված է։ ես 39 տարի աշխատել եմ Գերմանիայի կառավարության համար և իմ հրահանգները վերցնում եմ միայն արտաքին գործերի նախարարությունից, այլ ոչ թե ինչ-որ հորինված «Դիփ Սթեյթ»»,- գրում է Ֆիշերը։