Պիկետը և բոլոր մնացած գործողությունները, որոնք օրենքի շրջանակում են, կշարունակվեն. Նինո Բուրջանաձե
Պիկետը և բոլոր մնացած գործողությունները, որոնք օրենքի շրջանակում են, կշարունակվեն. Նինո Բուրջանաձե

«Միասնական Վրաստանի» առաջնորդ Նինո Նուրջանաձեի հայտարարությամբ, պիկետները կշարունակվեն:

Ինչպես նշել է Բուրջանաձեն, իշխանությունները անվստահելի են բանակցային գործընթացում:

«Պիկետը և բոլոր այլ գործողությունները, որոնք բացարձակապես օրենքի շրջանակներում են, կշարունակվեն, քանի որ այսօրվա հայտարարությունները, այդ թվում պարոն Ղարիբաշվիլիի և մեծամասնության ներկայացուցիչների հայտարարությունները, մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ այդ մարդիկ վստահելի չեն բանակցային գործընթացում: Ես հուսով եմ, որ նրանք կփոխեն իրենց դիրքորոշումը: Նման դեպքում ուղղումներ կմտցվեն նաև ընդդիմության ծրագրերում», – հայտարարել է Բուրջանաձեն:

Այսօր ընդդիմությունը պիկետ է կազմակերպել օրենսդիր մարմնի մոտ: