Չեմ կարծում, որ հասարակությունը կիսում է Նինո Բուրջանաձեի պաթոսը. Գուրամ Մաճարաշվիլի
Չեմ կարծում, որ հասարակությունը կիսում է Նինո Բուրջանաձեի պաթոսը. Գուրամ Մաճարաշվիլի

Չեմ կարծում, որ Նինո Բուրջանաձեի պաթոսը կկիսվի հասարակության կողմից: Հասարակությունն ընտրություններում կատարում է իր ընտրությունը և որոշում է, թե որ քաղաքական կուսակցությունն է իր համար ընդունելի, – այսպես է արձագանքում խորհրդարանական մեծամասնության անդամ Գուրամ Մաճարաշվիլին,  «Միասնական Վրաստանի» առաջնորդ Նինո Բուրջանաձեի հայտարարությանը:

Ըստ Մաճարաշվիլիի, նման հայտարարություններում նոր բան չկա:

«Եթե ընդդիմության առաջնորդներից մեկն ասում է, որ Վլադիմիր Պուտինը պետք է որոշի վրացական քաղաքականությունը, ցավոք մենք դրանում նոր բան չենք տեսնում: Մենք միշտ ասել ենք, որ այսպես կոչված միասնական ընդդիմության մեջ կան մարդիկ, ովքեր մեկ Արևմուտքի, մեկ Ռուսաստանի, երբեմն ոչ մեկի կողմնակիցներն են: Այս ամենը ցավալի է, քանի որ ընդդիմության սպեկտրը պետք է քննադատաբար վերաբերվի առողջ տրամադրված իշխանության նկատմամբ: Չեմ կարծում, որ Նինո Բուրջանաձեի պաթոսը կկիսվի հասարակության կողմից: Հասարակությունն ընտրություններում կատարում է իր սեփական ընտրությունը և որոշում է, թե որ քաղաքական կուսակցությունն է իր համար ընդունելի», – հայտարարել է Մաճարաշվիլին:

«Միասնական Վրաստանի» առաջնորդ Նինո Բուրջանաձեն «Էխո Մոսկվի»-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանում, ռուս-վրացական հարաբերությունները կարող է բարելավել միայն նախագահ Վլադիմիր Պուտինը: