Փրկչի մկրտության վայրում Վրաստանին հողատարածք փոխանցելը պատմական իրադարձություն է, քանի որ մեր երկիրը 300 տարի է, ինչ այս հողում սեփականություն չի ունեցել. Դավիթ Զալկալիանի
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին շնորհավորում է Վրաստանի բնակչությանը Փրկչի մկրտության տոնի առթիվ: Զալկալիանին միևնույն ժամանակ նշում է, որ Փրկչի մկրտության վայրում՝ Հորդանան գետի ափին, հողամասի փոխանցումը Վրաստանին պատմական իրադարձություն է, քանի որ 300 տարի է, ինչ երկիրը այս հողին սեփականություն չունի։ Այս մասին Դավիթ Զալկալիանին գրում է սոցցանցում:
«Շնորհավորում եմ ողջ Վրաստանին տոնի և այս հիրավի պատմական իրադարձության՝ Փրկչի մկրտության վայրում Հորդանան գետի ափին Վրաստանին հողամասի փոխանցման կապակցությամբ։
Վրաստանի վերադարձը սուրբ երկիր իսկապես պատմական իրադարձություն է, քանի որ մեր երկիրը 300 տարի այս հողում սեփականություն չունի:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի աղոթքներով ընթացող գործընթացում ներգրավված բոլոր կողմերին. Վրաստանի դեսպանատանը, Հորդանանի կողմին, թագավոր Աբդուլլային և արքայազն Ղազ Բեն Մուհամեդին և իմ գործընկեր Այման Ալ-Սաֆադիին, ովքեր երկու երկրների բարեկամության աննախադեպ օրինակ են ծառայել։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի վարչապետին աջակցության և անմիջական ներգրավվածության համար։
Վրաստանի դեսպանությունն այս հարցով սկսել է աշխատել 2012 թվականից՝ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի Հորդանան կատարած այցի օրից։ 4000 քառակուսի մետր հողատարածքի վրա կկառուցվի մշակութային կենտրոն, որն իսկապես խորհրդանշական է մեր երկրի համար, որը պատմականորեն, պետական վերելքների բոլոր փուլերում, որպես քրիստոնեական աշխարհի դարպաս, միշտ իր պատվավոր տեղն է ունեցել Սուրբ Երկրում»,- գրել է Դավիթ Զալկալիանին։
Հորդանան գետի մոտ, Փրկչի մկրտության վայրում Վրաստանին փոխանցվել է հողատարածք, որտեղ կկառուցվի վրացական մշակույթի կենտրոն։ Հողատարածքը կազմում է՝ 4000քմ.: