Փրկարարները փորձում են դուրս բերել Թեթնուլդի վրա զոհված ուկրաինացի զբոսաշրջիկի դին

Լեռնային փրկարարները փորձում են դուրս բերել Մեստիայում, Թեթնուլդի վրա զոհված ուկրաինացի զբոսաշրջիկի դին,-այս լրատվությունը տարածել է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:

Նրանց փոխանցմամբ, բարդ օդերևույթաբանական պայմանների պատճառով, չի հաջողվում ուղղաթիռով մոտենալ դեպքի վայրին:

Փրկարարական օպերացիային ներգրավված է նաև ՆԳՆ-ի սահմանային ոստիկանության ուղղաթիռը:

Իրավիճակների կառավարման ծառայության փոխանցմամբ, հուլիսի 18-ին փրկարարներին հաջողվել է դեպքի վայրից տարհանել մյուս ուկրաինացի զբոսաշրջիկին, սակայն օպերացիան դադարեցրել են վատ եղանակի պատճառով: