Փրկարարները Փոնիճալայում փլատակներից դուրս են բերել երկու դիակ

18:57, 19.11.2026

Փրկարարները Փոնիճալայում երկու մարդու դիակ են դուրս բերել։ Ներքին գործերի նախարարությունը հաստատել է այս տեղեկությունը վրացական Առաջին ալիքին։

Գերատեսչության տվյալներով՝ փրկարարները փլատակների մեջ գտել են մի կնոջ և անչափահասի։

Հիշեցնենք, որ վերջերս փրկարարները Փոնիճալայում փլատակներից անչափահաս աղջկա են դուրս բերել։ Երեխային շտապօգնության մեքենայով տեղափոխել են կլինիկա։

Փոնոճալայի բնակելի շենքում այսօր տեղի ունեցած գազի պայթյունը փլուզման պատճառ է դարձել։ Վթարի հետևանքով վիրավորված հինգ մարդ տեղափոխվել է կլինիկաներ, իսկ չորս մարդու համար որոնողական-փրկարարական աշխատանքներ են ընթանում։

Նմանատիպ