Փրկարարները ջրից դուրս են բերել Մետեխի կամրջից Քուռ գետն ընկած ավտոմեքենան

17:13, 04.03.2025

Փրկարարները ջրից դուրս են բերել ավտոմեքենան, որը Թբիլիսիում, Մետեխի կամրջից ընկել է Քուռ գետը։

Վթարի հետևանքով մահացել է վարորդը: Այս տեղեկությունը հաստատում են նաև Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության կողմից մեքենան դուրս բերելու փրկարարական գործողությունը տևել է մի քանի ժամ։

Նմանատիպ