Փրայդի կապակցությամբ պետության պարտավորությունն է, որ պաշտպանի մարդու իրավունքները և թույլ չտա միջոցառման բռնի զարգացում. Լևան Բեժաշվիլի
«Ազգային շարժման» անդամ Լևան Բեժաշվիլիի հայտարարությամբ, Վրաստանում յուրաքանչյուր քաղաքացի և քաղաքացիների խումբ ունի սահմանադրորեն երաշխավորված իրավունք` արտահայտելու իր իրավունքները ցանկացած ձևով:
«փրայդի մասով պետությունը պարտավոր կլինի պաշտպանել այդ մարդկանց իրավունքները և թույլ չտալ այդ օրվա հետ կապված միջոցառումների բռնի զարգացումներ: Ցավոք, մենք երկրում ունենք մի իրավիճակ, երբ իշխանությունները, փոխանակ նրա, որ փորձի ամրապնդել օրենքի գերակայությունը և կայունություն ապահովի, ընդհակառակը, հաճախ խրախուսում է բռնությունը հասարակական որոշակի խմբերի նկատմամբ:
Իշխանությունները անընդհատ փորձում է հասարակության հետ խոսել մեծամասնության և իրավապահ մարմինների ուժի միջոցով: Մենք իշխանության մեջ էինք, և նման միջոցառումներ անց էին կացվում նաև մեր ժամանակներում: Պետության պարտականությունն է այդպիսի միջոցառումներ անցկացնել բոլոր երկրներում և բոլոր ժամանակներում, ապահովել այդպիսի հասարակական խմբերի իրավունքները և պաշտպանել նրանց բռնությունից», – ասել է Լևան Բեժաշվիլին:
Նրա խոսքով, ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին պարտավոր է գալ խորհրդարան և պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք առկա են իր գերատեսչության և իր հասցեին:
«Մենք տեսնում ենք, որ ոստիկանությունը հաճախ անտեսում է նման բռնի փաստերը: Եթե դա «Վրացական երազանքի» համար քաղաքականապես զգայուն չէ և կապված չէ նրանց քաղաքական ուժի հետ, ոստիկանությունը ցույց է տալիս քրեական չեզոքություն, ինչը անընդունելի է: Նրանք պետք է ավելի մեծ պատասխանատվություն ցուցաբերեն, հատկապես նախարարը պետք է ապահովի արտահայտման ազատությունը հասարակական այդպիսի խմբերի համար, ապահովի, որ այս շաբաթ նախատեսված միջոցառումները բռնությամբ չիրականացվեն», – հայտարարել է Լևան Բեժաշվիլին: