«Փոխիր» երիտասարդական կազմակերպության անդամները նախագահական նստավայրի մոտ անց են կացրել «կապեք նախագահին» ցույց-պերֆորմանս
Այսօր մի խումբ ցուցարարներ հավաքվել էին նախագահի նստավայրի մոտ և բողոքել Սալոմե Զուրաբիշվիլիի որոշման դեմ, որը կապված է դատապարտյալների համաներմանը: Բողոքի ակցիայի մասնակիցները խորհրդանշականորեն փականներ են դրել նախագահական նստավայրի դռան վրա և պաստառներ փակցրել՝ #փոխիր գրառմամբ: Նրանց խոսքով, նախագահին պետք է կապել, և հայտարարել են, որ Սալոմե Զուրաբիշվիլին կայացնում է երկրի համար վնասակար որոշումներ:
Ինչպես ասել են ակցիայի մասնակիցները, ցույցերը կշարունակվեն:
Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին օգոստոսի 27-ին, Մարյամոբա տոնի առթիվ ներում է շնորհել 34 դատապարտյալի, այդ թվում սպանության համար դատապարտված երեք անձի և մեկ հետախուզվողի: