Փոխարժեքի ընթացիկ դինամիկայի վրա բացասաբար է ազդում նախագահական ընտրությունների ժամանակաշրջանում առկա միջավայրը, որը արտացոլվում է Արտարժույթի շուկայի վրա. Ազգային բանկ
Փոխարժեքի ընթացիկ դինամիկայի վրա բացասաբար է ազդում նախագահական ընտրությունների ժամանակաշրջանում առկա միջավայրը, որը արտացոլվում է Արտարժույթի շուկայի վրա,- այս մասին նշված է լարիի փոխարժեքի հետ կապված Ազգային բանկի հայտարարությունում:
Ըստ հայտարարության, Վրաստանում գործում է սողացող փոխարժեքային ռեժիմ, որին բնորոշ է կարճատև տատանումը:
Ազգային բանկի տեղեկությամբ, այսքանով, այսօր շուկայում առկա դոլլարի գինը գերազանցված է և Ազգային բանկը բնակչությանը և տնտեսական գործակալներին խորհուրդ է տալիս, չկայացնել հապճեպ որոշումներ, որը, մեծ հավանականությամբ, նրանց կվնասի:
«Ինչպես Ազգային բանկը բազմիցս հայտարարել է, ցանկալի է, որ վարկի և եկամտի փոխարժեքը լինի նույնը: Նման դեպքում, վարկառուները խոցելի չեն լինի փոխարժեքի կարճատև տատանումների նկատմամբ:
Ինչպես նաև հիշեցնում ենք, որ Ազգային բանկի նպատակն է՝ կարճաժամկետ ժամանահատվածում ապահովել գների կայունությունը և, համապատասխանաբար, Ազգային բանկը կկիրառի բոլոր գործիքները, որպեսզի թույլ չտա բարձր գնաճ»,- ասվում է Ազգային բանկի հայտարարությունում: