Փոթորիկը խնդիրներ է առաջացրել Իռլանդիայում և Բրիտանիայում, մեկ մարդ մահացել է Անգլիայում
«Բերտ» փոթորիկը խնդիրներ է ստեղծել Իռլանդիայում և Բրիտանիայում։ Փոթորիկը ուղեկցվում է հորդառատ անձրեւով։ Աղետի հետեւանքով մեկ մարդ է մահացել։ Փակ են մի քանի երկաթուղային գծեր, կամուրջներ և ճանապարհներ։
Ոստիկանության տվյալներով՝ Անգլիայի մայրուղիներից մեկում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա, և վարորդը մահացել է։
Բացի այդ, Անգլիայի Նյուքասլի օդանավակայանը ծածկված է ձյունով, ինչի պատճառով թռիչքները ժամանակավորապես հետաձգվել են։
Վատ եղանակի պատճառով Շոտլանդիայում չեղարկվել են մի քանի երկաթուղային երթուղիներ։ Ինչ վերաբերում է Իռլանդիային, ապա փոթորկի պատճառով ավտոճանապարհները հեղեղվել են, տասնյակ հազարավոր բաժանորդներ մնացել են առանց էլեկտրականության։
Իռլանդիայի օդերեւութաբանական ծառայությունը բարձր մակարդակի կարմիր նախազգուշացում է հրապարակել որոշ շրջաններում անձրևների համար: