Փոթիում բախվել են բեռնատարն ու շտապօգնության ավտոմեքենան, երեք մարդ վիրավորվել է
Փոթիում բախվել են բեռնատարն ու շտապօգնության ավտոմեքենան, երեք մարդ վիրավորվել է

Փոթիում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով երեք մարդ է տուժել։

Ականատեսի խոսքով՝ Մալթաղվա թաղամասում բախվել են բեռնատարն ու շտապօգնության մեքենան։ Շտապօգնության մեքենան տեղափոխում էր հիվանդի։

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով տուժածները տեղափոխվել են կլինիկա։ Դեպքի վայրում մոբիլիզացված է ոստիկանությունը։

Ըստ ՆԳՆ տեղեկատվության՝ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը ենթադրում է երթևեկության կամ տրանսպորտի շահագործման կանոնների խախտում։