Փոթիում արձանագրվել է կորոնավիրուսի 62 նոր դեպք
Փոթիում արձանագրվել է կորոնավիրուսի 62 նոր դեպք

Փոթիում արձանագրվել է կորոնավիրուսի 62 նոր դեպք: Փոթիի հանրային առողջապահության կենտրոնի փոխանցմամբ, շփման շրջանակը պարզելու նպատակով, շարունակվում են համաճարակային հետազոտությունները:

«Հնարավոր է, կորոնավիրուսի դեպքերի թիվը կրկին ավելանա, քանի որ վերջնական հետազոտությունն ավարտված չէ: Մի քանի ժամ առաջ Փոթիում արձանագրվել է վարակման 62 նոր դեպք: Ընդհանուր, այս շրջանում վարակակիրների թիվը կազմում է 697, այդ թվում, ապաքինվել է 278 պացիենտ: Ստացիոնար բուժում է ստանում 24 անձ, ինքնամեկուսացման մեջ է 270 մարդ: Այսօրվա դրությամբ «ՊՇՌ» մեթոդով թեստավորվել է 116 անձ: Իրավիճակը կայուն է և կառավարվող»,- հայտարարում են հանրային առողջապահության կենտրոնում: