Փոթիում արձանագրվել է կորոնավիրուսի 16 նոր դեպք: Հանրային առողջապահության կենտրոնի փոխանցմամբ, ընդհանուր արձանագրված է 3 319 դեպք:
Ապաքինված է 2 858, մահացել է 22 մարդ:
«Փոթիում որոնում են պացիենտների շփման շրջանակը և շարունակվում է համաճարակային հետազոտությունը: Այս պահի դրությամբ ունենք 439 ակտիվ դեպք, ստացիոնարում՝ 59: Թեստավորվել է 119 անձ, պլանային հետազոտվել է 16 մարդ: Փոթիի հոսպիտալում բուժում է ստանում 30 պացիենտ»,- հայտարարում են Փոթիի հանրային առողջապահության կենտրոնում: