Կորոնավիրուսի այսօր հաստատված դեպքերից 11-ն արձանագրվել է Փոթիում: Վարակակիրները տարբեր մասնագիտության մարդիկ են, այդ թվում կան անչափահասներ:
Հանրային առողջապահության կենտրոնի փոխանցմամբ, հնարավոր է ավելանա վարակակիրների թիվը, քանի որ «ՊՇՌ» հետազոտությունները կրկին շարունակվում են:
«Այժմ Փոթիում կա 160 ակտիվ պացիենտ, ստացիոնար բուժում է ստանում 14 պացիենտ, կարանտինում է 23 մարդ: Ինքնամեկուսացման մեջ է 214 անձ: Փոթիի հոսպիտալում գտնվում է 40 պացիենտ: Համաճարակային հետազոտությունը շարունակվում է»,- հայտարարում են Հանրային առողջապահության կենտրոնում:
Վրաստանում այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 1696 նոր դեպք, ապաքինվել է 2906 պացիենտ: