Փոթիի հոսպիտալում գտնվում է կասկածելի ախտանշաններով 47-ամյա տղամարդ:
Պացիենտը Սենակիից է: Հոսպիտալի տնօրեն Թեա Միգինեիշվիլու հայտարարությամբ, նա ունի ջերմություն և շնչառական ախտանշաններ:
Պացիենտը գտնվում է մեկուսացված խցիկում:
«47-ամյա տղամարդն ստանում է անհրաժեշտ բուժօգնություն: Նրա կենսաբանական նմուշն ուղարկվել է Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիա՝ «PCR» թեստավորման համար: Պատասխանը հայտնի կդառնա քիչ ուշ»,- հայտարարել է Թեա Միգինեիշվիլին: