Փորձում ենք հասնել ապաբռնազավթմանն ու Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնմանը խաղաղ ճանապարհով, միևնույն ժամանակ շարունակում ենք մերձեցումը ԱՄՆ-ի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ. Գիորգի Գախարիա
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, Վրաստանը պատրաստվում է 2024 թվականին դիմում ներկայացնել Եվրամիությանը անդամակցելու համար:
Այդ մասին երկրի կառավարության ղեկավարը գրել է «Թվիթեր» միկրոբլոգում:
«Նոր խորհրդարանի ընդունած առաջին օրենսդրությունը վերահաստատել է երկրի արտաքին քաղաքականության հիմնական նպատակները: Մենք փորձում ենք հասնել ապաբռնազավթման և Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնմանը խաղաղ ճանապարհով: Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք մերձենալ ԱՄՆ-ին, Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին: ՎՎրաստանը պատրաստվում է 2024 թվականին դիմում ներկայացնել Եվրամիությանը անդամակցելու համար:, – գրել է Գախարիան: