Փոփոխությունների նախագծով կուսակցություններն ու ընտրական նպատակներ ունեցող անձինք այլևս չեն կարողանա օտարերկրյա աջակցությամբ կազմակերպել դասախոսություններ, սեմինարներ կամ նմանատիպ այլ հանրային միջոցառումներ
Փոփոխությունների նախագծով կուսակցություններն ու ընտրական նպատակներ ունեցող անձինք այլևս չեն կարողանա օտարերկրյա աջակցությամբ կազմակերպել դասախոսություններ, սեմինարներ կամ նմանատիպ այլ հանրային միջոցառումներ

«Քաղաքացիների քաղաքական միավորումների մասին» օրենքում փոփոխություններ են մտցվել, որոնց համաձայն՝ քաղաքական կուսակցությունները և ընտրական հայտարարված նպատակներ ունեցող անձինք այլևս չեն կարող օտարերկրյա կազմակերպությունների աջակցությամբ կազմակերպել դասախոսություն, սեմինար կամ այլ նմանատիպ հրապարակային միջոցառում։

Բյուրոյի այսօրվա նիստում նախաձեռնվել են համապատասխան փոփոխություններ։

Նախագծի համաձայն՝ միջազգային կազմակերպություններն այլևս հնարավորություն չեն ունենա քաղաքական կուսակցությունների համար կազմակերպել դասախոսություններ, սեմինարներ և հանրային այլ միջոցառումներ։

Գործող օրենքի համաձայն՝ չի թույլատրվում քաղաքական կուսակցություններին նվիրատվություն ստանալ Վրաստանի քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձից և Վրաստանում կամ Վրաստանից դուրս գրանցված իրավաբանական անձից կամ այլ տեսակի անձանց միավորումից, բացառությամբ անվճար դասախոսություն, սեմինար կամ նմանատիպ հրապարակային միջոցառում կազմակերպելու։

Գործող օրենքով օրենքով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում միջազգային կազմակերպությունների և այն իրավաբանական անձանց վրա, որոնց նպատակը կուսակցությունների ինստիտուցիոնալ զարգացումն է, որը կապված չէ որևէ քաղաքական ուժի աջակցելու կամ սատարելուց զերծ մնալու հետ։ Փոփոխությունների նախաձեռնողը «Վրացական երազանք» խմբակցությունն է։