Գորիի շրջանի Փլավիսմանի գյուղի մոտ ռուս զինվորականները ձերբակալել են տեղի բնակիչ Թամազ Իլուրիձեին:
Տեղի ունեցածի մասին տեղեկությունն Առաջին ալիքին հաստատել է Փլավիսմանի գյուղում քաղաքապետարանի ներկայացուցիչ Զազա Կորինթելին:
Թամազ Իլուրիձեն գյուղի արոտավայրերում համագյուղացիների հետ արածեցնում էր անասուններին: Ռուս զինվորականները ձերբակալել են երկուսին էլ, սակայն նրանցից մեկին՝ Գելա Գիունաշվիլուն հաջողվել է փախչել:
Փլավիսմանի գյուղը գտնվում է բռնազավթված գոտու մերձակայքում: