Փլատակներից դուրս բերված կինը տեղափոխվել է Բաթումիի հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծանր
Փլատակներից դուրս բերված կինը տեղափոխվել է Բաթումիի հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծանր

Բաթումիում տան փլատակներից դուրս բերված կնոջը տեղափոխել են Բաթումիի հիվանդանոց:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է «Էվեքս» կլինիկայի մամուլի ծառայությունը, բժիշկները կնոջ վիճակը գնահատում են շատ ծանր: Այս պահին կլինիկան ձեռնպահ է մնում այլ մեկնաբանություններից:

Բաթումիում փրկարարները շենքի փլատակներից դուրս էին բերել մեկ կնոջ:

Բաթումիում, Մայիսի 26-ի փողոցում գտնվող բնակելի շենքի մի մասը փլուզվել է:

Ինչպես հայտարարում են ՆԳՆ-ում, Բաթումիում բնակելի շենքի փլուզման գործով հետաքննություն է սկսվել, տուժածների մասին տվյալները ճշտվում են: