Փիթ Հեգսեթ. Խաղաղ օվկիանոսում նավի վրա հարված է հասցվել, երկու նարկոահաբեկիչ սպանվել է, մենք կգտնենք և կոչնչացնենք բոլոր նավերը, որոնք մտադիր են թմրանյութեր տեղափոխել Ամերիկա
ԱՄՆ պաշտպանության նախարար Պիտ Հեգսեթը հայտարարել է, որ Արևելյան Խաղաղ օվկիանոսի միջազգային ջրերում ԱՄՆ զինված ուժերը հարվածել են թմրանյութ տեղափոխող նավի, ինչի հետևանքով սպանվել են երկու տղամարդ։
Հեգսեթը սոցիալական ցանց «X»-ում գրել է․ «Թմրանյութային կարտելների ոչ մի ահաբեկիչ հնարավորություն չունի ամերիկացի զինվորների դեմ»։
«Այսօր նախագահ Թրամփի ցուցումով Պաշտպանության նախարարությունը մահաբեր հարված է հասցրել ահաբեկչական կազմակերպության կողմից կառավարվող նավին։ Հետախուզական տվյալները հաստատեցին, որ նավը զբաղվում էր թմրանյութերի ապօրինի մաքսանենգությամբ, ընթանում էր թմրանյութերի հայտնի երթուղով և տեղափոխում էր թմրանյութեր։ Հարվածը հասցվել է Արևելյան Խաղաղ օվկիանոսի միջազգային ջրերում։ Արդյունքում ԱՄՆ զինվորներից ոչ ոք չի տուժել։ Սպանվել են երկու տղամարդ՝ թմրանյութային ահաբեկիչներ, ովքեր գտնվել են նավում։ Մենք կգտնենք և կվերացնենք ցանկացած նավ, որն ունի ԱՄՆ թմրանյութ տեղափոխելու մտադրություն՝ մեր քաղաքացիներին թունավորելու նպատակով։ Հայրենիքի պաշտպանությունը մեր գլխավոր առաջնահերթությունն է։ Կարտելի ոչ մի ահաբեկիչ չունի շանս ամերիկյան զինվորների դեմ», – գրել է Հեգսեթը։